ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին` Անկախության օրվա առթիվ

Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին` Անկախության օրվա առթիվ
21.09.2013 | 14:05

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ Անկախության օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է interfax գործակալությունը, ռուսական պետության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային հաջողությունները, նշելով, որ դրանք բարձրացնում են հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Պուտինը նաև ընդգծել է, որ ռուս-հայկական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն, դաշնակցային գործընկերության մակարդակի են ու շարունակում են արդյունավետորեն զարգանալ, ինչը հաստատեց նաև Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա։ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ պետությունները համատեղ ջանքերով կապահովեն երկկողմ կապերի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու համատեքստում, ինչն անկասկած համապատասխանում է երկու եղբայրական ժողովուրդների արմատական շահերին։

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ